Միջազգային

ԵՄ- ն մինչեւ հունիսի վերջ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի

Եվրամիությունը մինչև հունիսի վերջ կչեղարկի Թուրքիայի համար վիզային սահմանափակումները, Բրյուսելից հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը՝ վկայակոչելով Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովի հայտարարության նախագիծը։ «Վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհային քարտեզի իրականացումը կարագացվի բոլոր անդամ երկրների կողմից՝ ամենաուշը 2016 թվականի հունիսի վերջին` Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների վերացման նպատակով»,- ասված է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, տեքստում նշվում է, որ Թուրքիան դրա համար «պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլերը մյուս պահանջների կատարման համար, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը մեկնարկային կետերի համապատասխանության վերաբերյալ պատշաճ գնահատականից հետո` ապրիլի վերջին՝ համապատասխան առաջարկ անի, որի հիման վրա Եվրոպական խորհրդարանը և Խորհուրդը կարող են վերջնական որոշում կայացնել»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Եվրամիության առաջնորդները համաձայնեցրել են Թուրքիային ներկայացվող առաջարկները՝ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման շուրջ: Այսօր Բրյուսսելում Եվրամիության ղեկավարությունն ու Թուրքիայի վարչապետը բանակցում են վերջնական փաստաթղթի շուրջ: Եվրոպական ընտանիքը միգրանտների հոսքը զսպե;լու դիմաց Թուրքիային առաջարկում է 3 մլրդ եվրո և վիզային ռեժիմի փոսփոխություններ:

 

Կարդացեք նաև

Back to top button