Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը՝ «Ոսկե Լուսան» միջազգային փառատոնի մրցանակակիր

Երևանի մնջախաղի պետական թատրոնը փետրվարի 26-27-ը մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե Լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ, հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Այն ներառված է եղել  «Առանց խոսքի թատրոններ» անվանակարգում և արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ ստանալով «Լավագույն շարժում» մրցանակ:

2015 թվականին նույն մրցանակին արժանացել էր «Այբուբեն» նախագիծը:

Կարդացեք նաև

Back to top button