Միջազգային

Ջոն Քերրին Մոսկվայում կքննարկի Սիրիայի հարցը

Սիրիան կդառնա առանցքային թեման՝ Մոսկվայում կայանալիք Ջոն Քերրի – Սերգեյ Լավրով բանակցությունների ընթացքում: Միացյալ նահանգների պետքարտուղարը Ռուսաստան է ժամանում այսօր:«Իհարկե, այցի հիմնական նպատակը Սիրիան է», -«Էխո Մոսկվի» ռադիոկայանին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դե իսկ, Կլեմլի մամուլի խոսնակը չի բացառել, որ Ջոն Քերիին կընդունի նաեւ նախագահ Պուտինը:

Ավելի վաղ Միացյալ նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի Ջոն Քիրբին չէր բացառել, որ բացի Սիրիայից ռուսական հիմնական զորակազմի դուրսբերմանը վերաբերող հարցերից Մոսկվայի հանդիպմանը քննարկվելու է նաև կքքնարկվի նաև Ուկրաինան, մասնավորապես Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքը: Ջոն Քիրբին նշել է, որ պետքարտուղարը Մոսկվա մտադիր է մեկնել հաջորդ շաբաթ՝Կուբա կատարելիք այցից հետո:

 

Կարդացեք նաև

Back to top button