Քաղաքական

ԸՕ նախագիծը ԱԺ օրակարգում կընդգրկվի հաջորդ քառօրյային (լուսանկարներ)

lenabadeyan

Մարտի 18-ից Աժ-ում մեկնարկելու են  Ընտրական նոր Օրենսգրքի նախագծի լայնամասշտաբ քննարկումներն ու լսումները: Դրանք սկսվելու են այս շաբաթվա վերջին ու շարունակվելու են նաեւ հաջորդ շաբաթ, իսկ խորհրդարանի օրակարգ նախագիծը կըդգրկվի արդեն հաջորդ քառօրյայում՝ ապրիլի 4-ից 7-ը:

Խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական կուսակցություններն այս պահի դրությամբ տարբեր սպասելիքներ ունեն իշխանությունից: Արտախորհրդարանականները դժգոհում են, որ մինչ այս պահը արտախորհրդարանական որեւէ ուժի հետ հանդիպում չի եղել, խորհրդարանական ընդդիմությունն էլ առաջարկում է ստեղծել առանձին աշխատանքային ձեւաչափ՝ յուրաքանչյուր խմբակցությունից ընդգրկելով 4-ական պատգամավոր՝ փաստաթղթի վերջնական նախագծի շուրջ համաձայնության գալու համար:

Իշխանությունը՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, պատրաստ է ընդունել ցանկացած իրատեսական առաջարկ: Դա ԱԺ-ում հաստատեցին եւ՛ Պետաիրավական մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը, եւ՛ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, եւ՛ Աժ-ի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թյուրըմբռնումներից խուսափելու համար, սակայն, ԱԺ փոխնախագահը հստակեցրել է.

«ԱԺ ղեկավարությունը պատրաստ է մանրակրկիտ քննարկումների»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ իրեն ճիշտ չեն հասկացել: Մեկ այլ ձեւակերպմամբ, ընդդիմադիրների առաջարկը հնչում է այսպես.

«Մենք ասում ենք, որ մինչեւ քվեարկության մեխանիզմն ի գործ դնելը, փորձենք գալ կոնսենսուսի, իսկ սրա համար պետք է ստեղծել քաղաքական կոնսուլտացիաների մեխանիզմ»:

Ինչ վերաբերում է ԸՕ-ի նախագծի քննարկումների գործընթացից արտախորհրդարանական ուժերի դուրս մնալուն, ապա Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ նրանց կարծիքը եւս հաշվի կառնվի:

Կարդացեք նաև

Back to top button