Տնտեսական

Հայաստանը 750 հազար դոլար կհատկացնի համաշխարհային IT-ֆորում անցկացնելու նպատակով

hasmikdilanyan
ՀՀ կառավարությունը 750 հազար դոլար կհատկացնի Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային միության (WITSA) կոնգրեսը 2019 թ. Հայաստանում անցկացնելու համար: Այս մասին որոշում է կայացվել Հայաստանի Կառավարության մարտի 10-ի նիստի ժամանակ:

Հերթական կոնգրեսը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել է Մեքսիկայում 2014 թ. աշնանը WITSA –ի կոնգրեսի ժամանակ:Ընդհանուր կազմակերպչական ծախսերը մոտավորապես 2.9 մլն դոլար կկազմեն ( մնացածը մասնակից պետություններն են մուծելու): Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ցուցադրությանը կհավաքվեն 2000-2500 պատվիրակներ ավելի քան 80 երկրներից:

Կարդացեք նաև

Back to top button