Միջազգային

Թուրքիան Իրանին մոտեցումները մերձեցնելու կոչ է անում

Իրանն ու Թուրքիան պետք է մշակեն «ընդհանուր հեռանկար» տարածաշրջանում անկայունությունը, ահաբեկչության սպառնալիքը եւ միջդավանաբանական հակամարտությունը հաղթահարելու համար, այսօր Իրանի փոխնախագահ Էսհան Ջահանգիրի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Նրա խոսքով՝ թեեւ երկու երկրները շատ հարցերում ունեն տարբեր մոտեցումներ, սակայն նրանք ի վիճակի չեն փոխել աշխարհագրությունը։ Ուստի Անկարան եւ Թեհրանը պետք է համատեղ որոշեն իրենց տարածաշրջանի խնդիրները՝ առանց արտաքին ուժեի միջամտության, Դավութօղլուի խոսքն է փոխանցում Բի Բի Սի- ն։

Ջահանգիրիի խոսքով՝ հարեւանների միջեւ առաջացող բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։

Թուրքիայի վարչապետն ասել է, որ Իրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները չեղյալ համարելուց հետո երկու երկրները հեշտությամբ կարող են հասնել նախկինում նախատեսված 30 մլրդ դոլարի առեւտրաշրջանառությանը։

Դավուօղլուն Իրան է ժամանել երկօրյա այցով։

Կարդացեք նաև

Back to top button