
«Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է Բրիտանական Ֆիլմերի 14-րդ փառատոնը, որն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը: Փառատոնը մեկնարկեց ռեժիսոր Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով, որը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։ Միսս Շեփերդի դերակատարը օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթն է: Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն մինչեւ փետրվարի 26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով բրիտանական դեսպանատան կայքը։




