Վերլուծական

Աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը Մերձավոր Արեւելքում եւ դրա ազդեցությունը Հայաստանի վրա

arminegevorgyan

Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով  իրավիճակը Թուրքիայում և Թուրքիայի շուրջ բավականին բարդացած է։ Այս ամենը չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա, երկիրը չպետք է աշխարհաքաղաքական այս թատերաբեմից դուրս դնել, այսօր  հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ շեշտելով՝ աշխարհաքաղաքական բարդությունները չպետք է խանգարեն, որ  տարածքային մեր պահանջներից հրաժարվենք: 

 

Թուրքիան մինչ օրս չի համակերեպվում այն մտքի հետ, որ արդեն  100  տարի   է  տարածաշրաջանում գնալով կորցնում է  իր ազդեցությունը, ընդհանուր այս եզրակացության կարելի էր հանգել «Սիրիայի համակարտություն. ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա» խորհրդաժողովի»։  Մի կողմից Անկարայի ներկա արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով  իրավիճակը Թուրքիայում և Թուրքիայի շուրջ բավականին բարդացած է, մյուս կողմից  Ռուսաստանի գործողությունները Սիրիայում Արևմուտքի համար նորանոր խնդիրներ են ստեղծում։

Խորհրդաժողովը հրավիրել էր սոցիալ — դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը։ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ, պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը հիշեցրեց, որ ամեն օր Մերձավոր Արևելքում զարգանում են նոր իրադարձություններ, փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը, իսկ Հայաստանի Հանրապետությունը ուղղակիորեն կապ ունի այդ տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունների հետ:

«Մեր վաղեմի հակառակորդ Թուրքիան անմիջականորեն ներգրավվել է սիրիական հակամարտության մեջ, և վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն թուրքական հրետանին ռմբակոծում է Սիրիայի պետական տարածքը: Հակամարտությունը գնալով ավելի է խորանում, թուրքերը հարվածում են քրդերին, Իսրայելը հայտարարում է Քրդստան պետություն ստեղծելու հրամայականի մասին, և ՀՀ-ն ու հայ քաղաքական ու քաղաքագիտական միտքը պետք է ունենա որոշակի պատրաստվածություն»,- ասում է Նարեկ Գալստյանը։

Հրապարակախոս, վերլուծաբան Հակոբ Միքայելյանը, ով կյանքի 70 տարիներն ապրել  է  Սիրիայում, նշում է, որ արաբական երկրներից Սիրիան այն երկիրն է, որտեղ հայկական համայնքն ամենաշատ ազատությունն է վայելել: Մինչև պատերազմը հայկական համայնքի բոլոր 12 վարժարաններն օրինավոր կերպով գործել են։ «Գործում էին բոլոր եկեղեցիները, ակումբները, միությունները: Այդ բոլորը մեզ համար շատ հաճելի էր, բայց` ոչ թուրքերի համար»,- ասում է։

Իսկ ինչո՞ւ Սիրիան դարձավ իրադարձությունների կիզակետում։ Հարցին ի պատասխան՝ Հակոբ Միքայելյանը մատնանշում է  ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերը: Ըստ նրա՝ Սիրիան օր օրի զարգանում էր Իսրայելի քթի տակ, իսկ դա վերջինիս հաճելի չէր;

Բացի դա՝ Սիրիան համագործակցության սլաքն ավելի շատ ուղղում էր Ռուսաստանի ու Իրանի կողմը, որի պատճառով էլ դարձել էր ԱՄՆ-ի աչքի փուշը, ասում է սիրահայ հրապարակախոսը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նշեց, որ տարածաշրջանում բավական կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնց հայկական կողմը միայն մամուլի միջոցով է կարողանում հետևել, և հարցի շուրջ մասնագիտական մտքեր մեր երկրում քիչ են հնչում։ «Ընդհանուր առմամբ՝ տեղի է ունենում աշխարհաքաղաքական մրցակցության մի նոր փուլ: Չհետևել սրան՝ նշանակում է մեծ վտանգի ենթարկել մեր  անվտանգությունը»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Back to top button