
տեղադրվել է ժամը 11։35- ին
վերջին լրացումը՝ ժամը 18։16- ին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգը հագեցած էր: Գործադիրը որոշել է վաղը դիմել ԱԺ- ին ու առաջարկել քննարկել «Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու» օրենքի նախագիծը: Կառավարության նիստին այսօր առաջին անգամ մասնակցել է նաև ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանը, ով նախորդ շաբաթ է նշանակվել այդ պաշտոնում՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին: Գեորգի Կուտոյանին շնորհավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու բեղմնավոր աշխատանք մաղթել:
Գործադիրը որոշել է «Երևան ջուր» և «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների վարձակալության պայմանգրերը երկարաձգել մինչև 2017 թ հունվարի 1- ը: Կառավարությունը հաստատել է նաև «Համընդհանուր կրթության համակարգի ներդրման ծրագիրն ու ժամանակցույցը», որով առաջարկվում է մինչև 2025թ ներդնել համընդհանուր ներառական համակարգ: Հայաստանի մոդելը հետխորհրդային և Արևելյան Եվրոպայի երկրների համար օրինակելի է ճանաչվել, իսկ օրերս Վիեննայում նորարական կրթական ծրագրերի շրջանակներում «Հույսի կամուրջի» հետ իրականացվող այս ծրագիը դարձել է 2015թ այս ոլորտի ամենանորարական ծրագրերից մեկը:




