
Հռոմի պապի ինքնաթիռի օդաչուներին փորձել են կուրացնել լազերային ճառագայթով` Մեխիկոյ օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Այդ մասին հաղորդում է interfax-ը:
Նշվում է, որ ինքնաթիռում ոչ ոք չի տուժել: Լազերային ճառագայթը երկրից խցիկ է ուղղվել այն ժամանակ, երբ Կուբայից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել Մեքսիկայում:
«Օդաչուն անհապաղ դիսպետչերներին տեղեկացրել է այն մասին, ինչ ինքը տեսել է, դա նորմալ ընթացակարգ է»,- ասվում է հայտարարությունում:




