
Բրիտանացի գիտնականներին իրավունք է տրվել գենտիկապես մոդիֆիկացնել մարդկային էմբրիոնները:Հետազոտությունն իրականացվելու է բժիշկ Քեթի Նիականի գլխավորությամբ՝ պարզելու, թե ինչ գեներ են անհրաժեշը էմբրիոնի բարեհաջող զարգացման համար:
Նշվում է, որ ստացված տեղեկությունները լուրջ դերակատարություն կունանան արհեստական բեղմնավորման տեխնիկայի կատարելագործման հարցում և կարող են օգնել չբերության բուժմանը: Գիտնականները վստահեցրել են, որ գենետիկապես մոդիֆիկացված դոնորական էմբրիոնները օգտագործվելու են բացառապես գիտական նպատակներով:




