
53 տարեկանում Մեծ Բրիտանիայում մահացել է երաժիշտ, Black խմբի մենակատար Քոլին Վիրնքոումբը: Երգիչն իր կյանքի վերջին օրերն անցկացրել է հիվանդանոցում, որտեղ հայտնվել էր 16 օր առաջ տեղի ունեցած ավտովթարից հետո: Չնայած բժիշկների ջանքերին, ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Black խումբը հանրահայտ է դարձել 1987-ին գրված Wonderful Life երգի շնորհիվ:




