Միջազգային

Բեռլինում կգումարվի թուրք-գերմանական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը

Հունվարի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախագահությամբ Բեռլինում կհրավիրվի առաջին թուրք-գերմանական համագործակցության բարձրագույն խորհուրդը:

Թուրքական «Haberler.com կայքի  փոխանցմամբ՝ խորհրդի նիստի գլխավոր թեման կլինեն փախստականների ճգնաժամին և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրները: Կքննարկվի նաև Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասում տեղի ունեցած պայթյունից տուժած Գերմանիայի քաղաքացիների հարցը, անդրադարձ կկատարվի երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող բախումներին:

Թուրք-գերմանական համագործակցության նախագահությամբ Բեռլինում կհրավիրվի առաջին թուրք-գերմանական խորհուրդը: խորհրդի առաջին նիստին ներկա են լինելու երկու երկրների արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության  և զարգացման նախարարները:

Ըստ աղբյուրի՝ երկու երկրների միջև ստեղծվելիք բարձր մակարդակի համագործակցության խորհրդի առաջիկա նիստը կարևոր նշանակություն ունի փախստականների խնդրին լուծում գտնելու տեսակետից:  Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի բնորոշմամբ. «Չի կարելի հերքել, որ այս տարի դեպի Եվրոպա փախստականների հոսքի նվազեցման գործում Թուրքիայի կարիքը շատ ունենք»:

Աղբյուր՝ ermenihaber.am

 

Կարդացեք նաև

Back to top button