Միջազգային

«Գազպրոմ»-ը սպառնում է Թբիլիսիին

Ռուսական գազային հսկա «Գազպրոմ» ընկերությունը սպառնում է Թբիլիսիին դադարեցնել Վրաստանի տարածքով գազամատակարարումը Հայաստան, եթե Վրաստանի իշխանությունները հրաժարվեն ռուսական կողմի պահանջից՝ տարանցման դիմաց ստանալ ոչ թե գազ, այլ գումար: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերությունը Վրաստանին վերջնագիր է ներկայացրել։

Նրա խոսքով, «Գազպրոմը», որն առաջարկել էր Թբիլիսիին անցնել արժույթով հաշվարկների Հայաստան գազի տարանցման համար սպառնում է ամբողջությամբ դադարեցնել տարանցումը Վրաստանի տարածքով, եթե իշխանությունները հրաժարվեն այդ առաջարկից: Նման հեռանկարի դեպքում Հայաստանի գազամատակարարումը 100 տոկոսով կիրականացվի Իրանից:

«Գազպրոմն» առաջարկել է անցնել արժույթով վճարման, հայտնի է, որ   թողարկված գազի ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանում: Դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք այդպիսի պայման դրեցին, մենք ասացինք, որ կտրականապես դեմ ենք, սակայն նրան ուղղակի ասացին, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի Հայաստանին գազ առաքել Իրանի տարածքով»,- «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ, ասել է Կալաձեն:

Կարդացեք նաև

Back to top button