

Իսլամական պետությունը սպառնալիք է, չարիք, որի գործողություններից զերծ չի կարող մնալ և ոչ մի երկիր, կարծիք է հայտնել Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Որքանով է վտանգավոր այս վիճակը ՀՀ-ի համար: Դեսպանն ու Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը խոսել են նաև ղարաբաղյան խնդրի մասին: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` իհարկե սահմանային լարվածությունը չի վերանա, սակայն այսօր Բաքվի համար ղարաբաղյան խնդիրը առաջնային կարևորության շարքերում չէ. Ալիևը լայնածաված ռազմական գործողությունների չի գնա, քանի որ այդ երկրում տնտեսական վատ վիճակ է. «Ադրբեջանում ճգնաժամը բավականին խորն է, լուրջ է, ու կտևի բավականին երկար, և Ղարաբաղյան խնդիրը գործիք է՝ քողարկելու Ադրբեջանում առկա տնտեսական կոլապսը»,- ասել է քաղաքագետը:






