
Թուրքական Անթալիա քաղաքում 3 ռուսաստանցի է ձերբակալվել Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սկսված հատուկ գործողությունների շրջանակներում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսը ՏՍԱԱ գործակալության հետ զրյույցում հաստատել է լուրը՝ նշելով, որ ձերբակալության պատճառներն այժմ ճշտվում են:
Anadolu գործակալության փոխանցմամբ, ռուսաստանցիներին կասկածում են գրոհայինների հետ մշտական շփումների, ինչպես նաև նրանց նյութական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ:Նրանց բնակարաններում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են էլեկտրոնային փաստատթղթեր և սկավառակներ:




