

Ամանորին ընդառաջ իրենց տոնական բարեմաղթանքներն են հայտնել «Երազանք» թատերախմբի Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ներկայացնելով իրենց առաքելությունը Ամանորի ամենասպասված հյուրերը խոսել են «Երազանք» թատերախմբի կողմից կայանալիք ներկայացումների ու երեխաներին սպասվելիք անակնկալների մասին: Թատերախմբի մենեջեր Լիանա Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրել է, որ իրենց հերոսները, ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով են առանձնանում, այլև ամեն տարի նորովի և նոր ներկայացումներով են հյուրընկալվում փոքրիկներին:
Որքան էլ Սանտա Կլաուսները շատացել են մեր երկրում և որքան էլ փոքրիկները համակրում են ամանորյա այս հերոսին, միևնույն է թե Ձմեռ պապը, և թե ձյունանուշը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ամանորյա ամենասպասված հյուրերն են փոքրիկների , ինչու չէ նաև մեծահասակների համար: Եվ քանի որ ամենասպասվածն են, բնական է, որ մեր սպասելիքները նրանցից ևս մեծ են: Որքան բարձր է Ձմեռ պապի և ձյունանուի դերասնական հմտությունները, այնքան ավելի ուրախ և անմոռանալի Ամանոր է մեզ խոստանում նրանց ներկայությունը: Դե իսկ «Երազանք» թատերախումբի մենեջեր Լիանա Մկրտչյանը վստահեցնում է, որ իրենց հերոսները, ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով են առանձնանում, այլև ամեն տարի նորովի և նոր ներկայացումներով են հյուրընկալվում փոքրիկներին:
Որքան էլ տարեց տարի Ձմեռ պապի և Ձյունանուշի պահանջարկը նվազում է, միևնույն է այս կերպարները միշտ էլ ունեն հավատարիմ պատվիրատուներ և Ձեյունանուշի տոնական բարձր տրամադրությունը արդեն իսկ հուշում է, որ այս տարի ևս պատվերները բավականին շատ են:
Դե իսկ Ձմեռ պապի և Ձյունանուշի խորհրդավորությունը պահպանելու համար Ձմեռ պապին մարմնավորող Լևոն Անտոնյանը կարծում է, որ 30 րոպեն իդեալական ժամանակահատված է ամանորյա շոուի համար: Թե որքան արժե ամանորյա հյուրերի ծառայությունը, Լևոն Անտոնյանը չցանկացավ պատասխանել՝ պարզաբանելով, որ պետք չէ կոտրել ամանորյա գեղեցիկ հեքիաթը:
Իհարկե քիչ չեն նաև զավեշտալի դեպքերը: Ձյունանուշին մարմնավորող Սիլվա Մալինցյանն օրինակ երբեք չի մոռանա, թե ինչպես իրեն և Ձմեռ Պապին հրավիրեցին հարսանիք, որը տեղի է ունեցել օգոստոս ամսին:
Թերևս երազանք կարելի է պահել ամեն օր և երազանք կարող է պահել ամեն ոք: Կարևորը, որ դրանք բոլորն իրականանան:




