
2015- ի ավարտին Lincolnshire Echo հանդեսը ներկայացրել է աշխարհին լավագույն հանգստյան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2016- ին եւ բազմաթիվ երկրների շարքում հիշատակել նաեւ Հայաստանը։
«Հայաստանը Ասիական բարձրավանդակում գտնվող քրիստոնյա երկիր է, որտեղ բախվում են Արևելքը և Արևմուտքը: Այն սահմանակից է Թուրքիային, Վրաստանին, Իրանին և Ադրբեջանին»,- բացատրում է զբոսաշրջային այցելություններ կազմակերպող «Սեքրետ Քոմպասի» ներկայացուցիչ Քերրի Օ’Նիլը։
«Մենք փոխանակում ենք զբոսաշրջիկների պատմությունները եւ տեղեկացնում Հայաստանի մասին մեր ուղեցույցներով: Լեռների գագաթները ծածանվում են այնքան հեռվից, որքան աչքը կարող է տեսնել: Տաթևի վանքում ճաշակում ենք նաև մեզ հյուրընկալողների անհավանական հյուրասիրությունը: Շրջագայությունների ծրագրով մագլցում ենք երկու լեռներով, այցելում Տաթեւի վանք, գահավիժում՝ Որոտանի կիրճ։ Այն համարվում է Հայաստանի ամենախորը կիրճը։ Իսկ վերջում ուսումնասիրում ենք Երեւանը: Սա զուտ երթուղային արշավախումբ է: Դուք պետք է պատրաստ լինեք, քանի որ արշավանքի օրերը կարող են լինել երկար և շոգ»,- ահա թե ինչպես է Հայաստանը ներկայացրել «Սեքրետ Քոմպասը։




