Հասարակություն

Ներկայացումը ԱԺ-ում, թե՞ բեմում

arminegevorgyan
2016թ  մշակութային դաշտում որոշ առկայծումներ կան, բայց ընդհանուր մակարդակը, միևնույն է, ցածր է. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:Ի դեպ, հաջորդ տարի ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը պատրաստվում է երկու ներկայացում կյանքի կոչել: Իսկ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն առանձնացնում է մի քանի նշանակալից իրադարձություներ, որ տեղի են ունեցել 2015 թ:

 

 

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը պատասխանում է լրագրողների հարցին, թե որտեղ են ավելի լավ դերասանություն անում  ԱԺ-ո՞ւմ, թե՞ թատրոններում: Իսկ որն էր մշակութային առումով այս տարվա «խերը» և «շառը» բեմադրիչը իրեն հատուկ քմծիծաղ է տալիս  ու ավելացնում, որ անցյլաը, ավելի շատ չի սիրում փորփրել, ավելի շատ նախընտրում է ապագայի մասին խոսել: 2016 թ կապիկի տարի է, և Ծատուրյանը հույս ունի, որ հումորը մի քիչ կավելանա մեր կյանքում, սոցիալական վիճակն էլ մի քիչ կթեթևանա:

Nikolay Tsaturyan guest in Henaran press club

Այս տարի մշակութային դաշտում որոշ առկայծումներ եղել են բայց ընդհանուր մակարդակը, միևնույն է, ցածր է, ասում է Նիկոլայ Ծատուրյանը: Առկայծումներից թվարկում է մի քանի երիտասարդ ռեժիսորների անուններ, որոնցով կարելի է ուղղակի հպարտանալ: Նարինե Գրիգորյան, Զարուհի Անտոնյան և այլն:

Ըստ Ծատուրյանի` թատրոններն այժմ ֆինանսավորման խնդիր ունեն, առանց փողի չեմ կարող ներկայացում կյանքի կոչել: Ծատուրյանը հիշեց` որ խորհրդային տարիներին մի ներկայացման համար 3 «Ժիգուլու» փող էին տալիս: Նա նաև նշեց` թատրոնները տեխնիկապես վերազինվում են, բայց մարդիկ տեխնիկան անջատում, ձեռքով են աշխատում:

«Ոնց որ փոշեկուլ ունենաս, բայց ավլես: Մենք դեռ ավելային վիճակում ենք»,- ասաց նա:

Ի դեպ, 2016-ին Ծատուրյանը պատրաստվում է երկու ներկայացում կյանքի կոչել: Իսկ ինչ ձեռքբերումներ է ունեցել պարարվեստի որոտը: «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն առանձնացնում է  մի քանի նշանակալից իրադարձություն. հայկական ժողովրդական երգարվեստի բնագավառում իր մեծ ներդրումն ունեցած Հայրիկ Մուրադյանի 110-ամյակի կապակցությամբ մշակեցին առաջին ներկայացումը` «Հայոց երգի հայրիկը» խորագրով, և երկու անգամ ներկայացրել են հանդիսատեսի դատին:  2015 թ-ին «Կարինը» ևս մի քանի պար է վերականգնել, որոնցից խմբի ղեկավարն առանձնացրեց մուսալեռյան շարքը` կազմված 3 պարից: Իսկ 2016 թ. «Կարինը» նշելու է իր 15-ամյակը, իսկ այս դեկտեմբերի 25-ին` պարերի բաց դասերի անցկացման 10-ամյա հոբելյանը անցակացնելու է Նարեկացի արվեստի կենտրոնում: Վերջինս հերքում է բոլոր այն կարծիքները, որ երիտասարդներին չի հետաքրքում ազգային երգն ու պարը:

Gagik Ginosyan

Քանի որ յուրքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հարյուր երիտասարդներ գալիս էին Կասկադ  հատուկ ազգային  պարեր սովորելու  համար: Ու թերևս այս տարի այդքան չարչրկված թեմայի մասին, որ ազգային երգ ու պարը ուսամնական հաստատություններում դասավանդում են ոչ մասնագետները Գագիկ Գինոսյանը նշում է, որ «ազգագրական պարերում հորինովի պարեր չկան»:

Կարդացեք նաև

Back to top button