ԿարևորՔաղաքական

Ս. Օհանյան. Պահն է՝ միջազգային կառույցները մտածեն հետաքննության մեխանիզմի մասին

lusinevasilyan

Սահմանային լարվածությունը վերջին օրերին մեծացել է, իրավիճակը սակայն հայկական զինված ուժերի պատշաճ վերահսկողության տակ է, այսօր խորհրդարանում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով սահմանային իրադրության մասին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին:

Հակառակորդը վերջին օրերին կրակել է ոչ միայն հրաձգային զենքերից, այլև ականանետներից, Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ՝ նաև հրասայլից, ասել է Սեյրան Օհանյանը ու նշել, որ  ակտիվացման առիթն այս անգամ թերևս հայաստանյան  հանրաքվեն է:

Նախարարի խոսքով՝ սա Ադրբեջանի ընտրած մարտավարության տրամաբանական շարունակությունն է ՝ սահմանային լարվածությունը մեծացնել քաղաքական այս կամ այն իրադարձության կամ բանակցային գործընթացի համար կարևոր  որևէ փուլում: Օհանյանը հայտնել է նաև, որ   սահմանային լարվածության թեման այսօր   քննարկել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ  Անջեյ Կասպրչիկի հետ զրույցի ընթացքում:

«Վստահության մեխանիզմի ձևավորևումն առաջնագծում անչափ կարևոր է։ Երկխոսության համար հրադադար է պետք, դեռ ավելին՝ որպեսզի իմանանք, թե ովքեր են խախտում հրադադարը, միջազգային հետաքննության մեխանիզմներ են պետք:  Երևի թե եկել է պահը, որ միջազգային կառույցներն իսկապես լրջորեն մտածեն այս ուղղությամբ»:

Սեյրան Օհանյան. պաշտպանության նախարար

Կարդացեք նաև

Back to top button