Հասարակություն

Խղճի ազատության օրենքը պետք է փոխվի, ասում է Ալեքսանդր Ամարյանը

aidaavetisyan

Հայաստանում վերջերս գրանցվել է նոր կրոնական կազմակերպություն, սակայն, ի տարբերություն մյուսների, այս մեկը չի հովանավորվում դրսի ուժերի կողմից: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նշել է, որ  «Խղճի ազատության և կրոնական  ազատությունների մասին» ՀՀ օրենքը չգործող է և դրանում անհրաժեշտ են փոփոխություններ, ոլորտը վերահսկելու համար պետք է մշակել մեխանիզմներ:

 

Ավետարանական եկեղեցու արդեն նախկին հետևորդները, ովքեր  կրոնական այս  կառույցից հեռացան ներքին տարաձայնություններից հետո, վերջերս  Հայաստանում գրանցել են  նոր  կրոնական կազմակերպություն` ուղղափառ առաքելական եկեղեցի անվամբ:: Քայքայիչ աղանդներից տուժածներով զբաղվող կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ սա միակ հայկական կրոնական կառույցն է, որը չի հովանավորվում արտաքին ուժերի կողմից:

Ըստ նրա՝ այսօր մեր քաղաքացիները  իրազեկված են  նոր կրոնական կազմակերպությունների մասին ավելի շատ, քան՝ 2003 թվականին էր, քանի որ այն ժամանակ գործում էր միայն «Եհովայի վկա» աղանդը:  Հայաստանում 200-ից ավել  կրոնական կառույցներ քողարկված են կրթական կամ այլ կազմակերպությունների անվան տակ, նշում է Ալեքսանդր Ամարյանը։

Ամարյանը համաձայն է դեկտեմբերի 6- ին ընդունված սահմանադրական փոփոխությունների՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող  կետերի հետ, մնում է, որ այն գործի։ Նա վստահ է,  որ օրենսդրությունում անհրաժեշտ են բարեփոխումներ, քանի որ «Խղճի ազատության և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքը չի գործում, այդ օրենքով գրանցվում են  միայն կրոնական կազմակերպությունները, սակայն ոլորտը վերահսկող մեխանիզմներ օրենքում չկան։

Ամարյանը հուսով է, որ Սահմանադրական փոփոխություննրից հետո օրենքներում էլ կլինեն փոփոխություններ:

Կարդացեք նաև

Back to top button