
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Անդրեյ Բարանովը լրատվամիջոցների հետ զրույցում հավաստիացրել է, որ դիտորդական խմբերը կաշխատեն Հայաստանի 5 մարզերում և Երևանում:
«Վաղ առավոտից մենք հետևում ենք ընտրատեղամասերի բացման, քվեաթերթիկների տրամադրման և այլ գործընթացների, մինչ այս պահը ոչ մի թերացում հանձնաժողովի անդամների աշխատանքից չի արձանագրվել: Ամեն ինչ անցնում է օրենքի սահմաններում»,- հավաստիացրել է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Անդրեյ Բարանովը:




