
Սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու է 18 տեղական դիտորդական կազմակերպություն, այդ թվում նաև`«Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ը` 435, «Իրավունքի Եվրոպա միավորումը»` 429, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը` 89, «Շենացնենք մեր գյուղը» կազմակերպությունը` 52, «Ժողովրդավարական Արարատ» կազմակերպությունը` 44 դիտորդներով:
Հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացնելու 6 միջազգային դիտորդական կազմակերպություններ. ԱՊՀ դիտորդական առաքելություն՝ 44 դիտորդ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով՝ 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ՝ 33 դիտորդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ՝ 5 դիտորդ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:




