Տնտեսական

Աղքատության մակարդակը հասել է 30%, իրավիճակը կարող էր փրկել ՓՄՁ- երը, որոնք փակվում են

lenabadeyanlianaeghiazaryan

Պաշտոնական տտվյալների համաձայն` հայաստանում աղքատության մակարդակը 30 տոկոս է, բայց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն առաջին հերթին վկայակոչում է ոչ պաշտոնական տվյալները, համաձայն որի՝ գյուղական վայրերում աղքատությունն արդեն հասնում է 64 տոկոսի, իսկ հանրապետության միջին ցուցանիշը 52 տոկոս է:

Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում մեղքի բաժինն ունի նաեւ գործադիր իշխանությունը՝ հակառակ այն պնդումներին, թե ամեն ինչը կախված է արտաքին ազդակներից: Գործադիր իշխանության սխալներից մեկը Գագիկ Մակարյանը համարում է անուշադրությունը, վերլուծելու ցանկության բացակայությունը, թե ինչու եւ ինչպես են Հայաստանում փակվում ՓՄՁ-ները, բացվելու եւ փակվելու միջակայքում օգուտնե՞ր են ունեցել, թե՞՝ միայն կորուստներ:

ՓՄՁ-ների զարգացումը միայն կնվազեցնի աղքատությունը, ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը՝ միաժամանակ ահազանգելով, որ այսօր արդեն այդ ոլորտ էլ են մտել պաշտոնյաներն ու նրանց մտերիմները:

Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ այսօր մտահոգություն է հայտնել, որ Էլեկտրաէներգիայի գիշերային ու ցերեկային հաշվիչները ճիշտ չեն աշխատում, հոսանքի գինն ավելի ցածր սակագնով հաշվող գիշերային հաշվիչները ուշ միանում են, շուտ անջատվում:

Կարդացեք նաև

Back to top button