Հասարակություն

Արթուր Վարդանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան

karenghazaryan
Այսօր լրագրողների հետ է հանդիպել դեկտեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Արթուր Վալերիի Վարդանյանի շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Գործի հետ կապված մամուլում եւ բերանացի շրջանառվում են տարաբնույթ լուրեր, որ իբր Արթուր Վարդանյանը հանցագործ խմբով ցանկացել է տեռորիստական ակտեր իրականացնել ՀՀ տարածքում: Այնքանով, որքանով ընթանում է նախաքննություն, խնդրում եմ, զերծ մնալ տարաբնույթ գնահատականներ տալուց»,-ասել է փաստաբանը՝ տեղեկացնելով, որ ինքն արդեն հանդիպել է իր պաշտպանյալի հետ, որը բացարձակապես չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները՝ դրանք համարելով մտացածին:

Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը հայտարարեց, որ Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցախումբը հրեշավոր հանցագործություններ էր ծրագրել, Բաղդասարյանն արձագանքեց. «Անգամ եթե ԱԱԾ ղեկավարը նման հայտարարություններ է արել, անմեղության կանխավարկածի առումով ես խնդիր եմ տեսնում: Ցավոք, Հայաստանում մենք չունենք տարրական կուլտուրա, չէ՞ որ գնում է նախաքննություն, ոչ ոք իրավունք չունի գնահատական տալու: Ցավում եմ, որ Հայաստանում կարող են մարդուն իջեցնել ու նույն մարդուն բարձրացնել»:

Լեւոն Բաղդասարյան.«Այն մեղադրանքի ծավալը, որ ներկայացված է, իմ պաշտպանյալը չի ընդունում: Այսինքն՝ չի ընդունում այն պաշտոնական մեղադրանքը, որ այդ զենքը պիտի կիրառվեր այստեղ…. Կներեք, նախաքննության ընթացքում չեմ կարող ինֆորմացիա տրամադրել: Էս փուլում զերծ մնանք ուղղակի գնահատականներ տալուց: Ինքս վստահ եմ, որ նախաքննությունը հակված է օբյեկտիվ գնահատական տալու յուրաքանչյուրի կատարած արարքին, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխաններ: Անմեղության կանխավարկածի հետ կապված ես խնդիր եմ տեսնում: Գործով ընթանում է նախաքննություն եւ սույ գործով տարածել վերջինիս կողմից Հայաստանի տարածքում տեռորիստական ակտ իրագործելու մասին՝ ոչ միայն ընդունելի չէ, այլ նաեւ հակասում է անձի անմեղության կանխավարկածին»:

Կարդացեք նաև

Back to top button