

Ռուսական ռազմական Су-24 ինքնաթիռի խոցումը և դրա ազդեցությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա թեմայի շուրջ այսօր վերլուծություններ են ներկայացրել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ու և քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Վերջինիս համոզմամբ Թուրքաիա միշտ էլ ԱՄՆ խամաճիկն է եղել և այսօրվա իրաադարձություններն էլ այդ մասին են վկայում:
Ռուս- թուրքական իարվածությունը հիմք է տվել քաղաքագետներին նկատել աշխարհաքաղաքական նոր զարգացումներն ու վերադասավորումները: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համոզված է` աշխարհում նոր պատերազմ է սկսվել և առաջիկայում ավելի հաճախ կլսենք աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, առաջիկայում նաև Իրանը կխոսի դրա մասին, կարծում է քաղաքաագետը՝ անդրադսառնալով «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավարներ Սերգեյ Միրոնովի ու Նիկոլայ Լիվաչեւի կողմից Պետդումայում շրջանառության մեջ դրված Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման պատասխանատվության մասին օրինագծին։ «Աշխարհը վաղուց գիտի, թե ինչ է կատարվել, շուտով Իրանն էլ կմիանա այդ շարժմանը: Արթնացել են հայկական ու քրդական հարցերը»,- ասում է։ Ըստ Շաքարյանցի՝ հակաթուրքական ճակատ է ձևավորվել։
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն էլ նկատում է, որ դեռևս օրինականացված չէ քրեականացման օրինագիծը, սակայն այն ընդունվելու դեպքում զսպիչ դեր կկատարի Ռուսաստանում բնակվող թյուրքական էթնոսի համար։
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համոզված է `Թուրքիան կսկսի լարել իրավիճակը տարբեր սահմաններում, այդ թվում՝ Հայաստանի հետ ոսահմանին: Նրա խոսքով՝ այդ ժամանակ կակտիվանան, իր խոսքով, երևանյան թուրքերը ու կոչ կանեն`«Եկեք սիրենք թուրքերին» ու սկսենք հայ-ռուսական հարաբերությունները:
Ինչևէ՝ նա հայ-իրանական հարաբերությունների սերտացում է կանխատեսում առաջիկայում։




