Միջազգային

Սիրիայում գործողությունները կշարունակվեն. Մոսկվան պաշտոնական բողոք հայտնեց

լուսանկարը՝ AP- ի

Ռուսաստանը Թուրքիայի ռազմական կցորդին պաշտոնական բողոք է հայտնել ռուսական Су-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռազմական կցորդն այսօր հրավիրվել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարություն։ «Թուրքական ՌՕՈՒ գործողությունները դիտում ենք որպես ոչ բարեկամական քայլ։ Ռուսաստանի ՊՆ- ն այժմ համալիր միջոցառումներ է մշակում նման միջադեպերին արձագանքելու համար։ Սիրիայում ռազմական գործողությունները կշարունակվեն»,- ներկայացված նոտայից մեջբերում է անում «Ինտերֆաքսը»։

Կարդացեք նաև

Back to top button