Տնտեսական

Հանրային ռադիոն՝ «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի վստահելի գործընկեր

aidaavetisyan
Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսան այս տարի տոնում է  իր 25-ամյակը: Երկարամյա պատմություն կերտած  ընկերությունը տարիների ընթացքում դիմակայել է  տնտեսության անցումային շրջանին բնորոշ խոչընդոտները, հաղթահարել միջազգային և տեղական շուկաներում տնտեսական ճգնաժամերն ու գրանցել մեծ հաջողություններ:

25 տարիների գործունեության ընթացքում միջազգային կապերի և ձեռք բերած փորձի արդյունքում բորսան ՀՀ տնտեսությունում ունի  իր յուրահատուկ դիրքն ու նշանակությունը: Հաղթահարելով նմանօրինակ դժվարություններ՝  մենք  դեռ երկար ենք աշխատելու, հույս է հայտնել Բորսային կոմիտեի նախագահ Գրիգոր Վարդիկյանը և նշել. տարեց տարի  բորսայի շրջանառությունն աճում է, այս տարվա եռամսյակի ընթացքում  այն կազմել է  շուրջ 3.6 մլրդ դրամ:

Ընկերությունն այսօր իր 25-ամյակի կապակցությամբ պատվոգրեր է հանձնել այն կազմակերպություններին, որոնք իրենց հետ անցել են համագործակցության երկար ճանապարհ:   Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը ևս նրանց շարքում էր: Ընկերությունը բորսայի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցության արդյուքնում արժանացել է երկարամյա վստահելի գործընկեր պատվավոր կոչմանը:

Բորսայի կառավարիչ Կարեն Եղիազարյան. «Եվս մեկ անգամ ես ուզում եմ  ձեզ բոլորիդ հայտնել մեր  շնորհակալությունը այսքան տարիներ մեզ հետ արդյունավետ համագործակցելու համար, ձեր վստահության համար: Եվ ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական, երկարատև և համոզված եմ, որ  մեր ընտանքիը կընդլայնվի և կունենանք ավելի շատ գործընկերներ»:

Կարդացեք նաև

Back to top button