Մշակույթ

Մշակույթի, պոեզիայի եւ լիարժեք կյանքի վերադարձի սպասումով

arminegevorgyan
«Գոյ» թատրոնում ընթերցողներին  հանդիպեց գրող, հրապարակախոս, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը: «Հետաձգված կյանք» գրական-ստեղծագործական երեկոյի ընթացքում նա կարդացել է  բանաստեղծություններ  երկու  ժողովածուներից, հնչել են նաև երբեւէ չհրապարակված բանաստեղծություններ:

 


vahan martorosyan3

«Գոյ» թատրոնի բեմում գրող, հրապարակախոս, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն է:  «Հետաձգված կյանք» . այսպես էր անվանել գրական-ստեղծագործական երեկոն: Բացատրում է, 1988թ. սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, այդ ընթացքում  մտածում էինք պետության կայացման ու չկայացման մասին, հետո անկախություն հռչակման, հետո պատերազմում հաղթելու, հետո  տնտեսության  զարգացման: Ու  այդպես,  հետոների մի ամբողջ շարք, մենք անընդհատ սպասման մեջ էինք, և կամա, թե ակամա հետաձգում էինք կյանքը, իսկ գրականությունը մղվում էր հետին պլան:

vahan martorosyan

Երեկոյի ընթացքում Վահրամ Մարտիրոսյանը կարդում է բանաստեղծություններ 2 ժողովածուներից, նաեւ ներկայացնում է երբեւէ չհրապարակված բանաստեղծություններ: Վահրամ Մարտիրոսյանը  ներկայացնում է անձնական թերթիկը, ասում է, որ չնայած  երեկոն անվանել է հետաձգված կյանք, բայց անվերջ  չի ապրել այդ հետաձգված ռեժիմով եւ օրակարգով, քանի որ տարբեր երկրներ  է  գնացել, ապրել ու կրթություն ստացել:

«Կարծում եմ՝ հիմա պահն է, որպեսզի մենք էլ հետաձգենք կյանքը ու գուցե սպասենք մշակույթի, պոեզիայի եւ լիարժեք կյանքի վերադարձին»,-ասում է:

vahan martorosyan1

Խզումը առաջացավ հետաձգումից ու սպասումից: Սպասում ենք, որ կունենանք բարեկեցիկ կյանք ու չենք մտածի, թե գումար որտեղից պետք է գտնենք պոետի երեկոն վայելելու համար: «Երբ ուսանող էի, որևէ բան գրելուց հետո անմիջապես ուզում էի հրապարակել, որ բոլորը տեսնեին, թե ինչ հանճարեղ գործ եմ գրել, բայց հետո հասկացա, որ դա ճիշտ չէ»,- ասում է Վահրամ Մարտիրոսյանը:

Երեկոյին ներկա  բանաստեղծ Հակոբ Մովսեսը նշեց, որ նախանձում է արձակագիր Վահրամ Մարտիրոսյանին, բայց նրան ավելի շատ կուզենար տեսներ որպես բանաստեղծ:

vahan martorosyan2
Վահրամ Մարտիրոսյանը Հակոբ Մովսեսի այս մտքին մի քիչ վերապահումով է մոտենում, ասում է, որ բանաստեղծի աշխարհը ավելի շատ զգացմունքայնության վրա է հիմնված, ու դա երիտասարդությանն է բնորոշ:

Հիշեցնենք, որ այս տարի Վահրամ Մարտիրոսյանն ընթերցողներին է ներկայացրել «Սերը Մոսկվայում» վեպը, որը սկսել է գրել 2009 թվականին:

Կարդացեք նաև

Back to top button