

Այսօր Թբիլիսիում կցուցադրվի արմատներով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը ցուցադրվում է Վրաստանի մայրաքաղաքում այս օրերին ընթացող Ռուսական ֆիլմերի փառատոնի (նոյեմբերի 4-8) շրջանակներում: Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող փառատոնին այս տարի ներկայացվել է 30 ֆիլմ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Թուրքիայից և Իրանից:




