Միջազգային

Երեւանը հերքում է. Սուդանում կործանված ինքնաթիռը հայկական չէ

Երևանը չի հաստատում ավելի վաղ «Ինտերֆաքս» գործակալության տարածած լուրըթե Սուդանում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում է հայկական ավիաընկերության:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության  մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը գործակալությանն ասել է, որ կործանված ԱՆ-12-ը Հայաստանում գրանցված չէր:«Ինքնաթիռը հայկական չէ և հայկական որևէ ընկերության հետ կապ չունի»,- ասել է մամուլի խոսնակը: Գրձելյանը նշել է, որ ինքնաթիռի անձնակազմի վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է:

«Ինտերֆաքսը» իր իրազեկ աղբյուրներին հղում անելով՝ նշում է, որ կործանված ինքնաթիռը ռուսական որեւէ ընկերության չի պատկանում։

Հարավային Սուդանում Aн-12 բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ գերբեռնվածությունն ու տեխնիկական անսարքությունը: Նման կարծիք են հայտնել դեպքի վայրում աշխատող մասնագետները, հաղորդում է տեղական South Sudan Tribune պարբերականը:

Ռուսական НТВ հեռուստակայանն էլ հայտնում է, որ կործանված ինքնաթիռը պատկանում է տաջիկական Asia airways ավիաընկերությանը, սակայն ավելի վաղ՝ 2007-14թթ. շահագործվել է Հայաստանում։

Կարդացեք նաև

Back to top button