Քաղաքական

Արցախում է Եվրոպայի ազատ դաշինքի պատվիրակությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին,  Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստիային եւ նրանց ուղեկցող անձանց:

Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ եվրոպական երկրների եւ կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը՝ հավելելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախապայմանններ:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը եվրոպական ատյաններում Արցախի Հանրապետության շահերն ու իրավունքները հետեւողականորեն ներկայացնելու համար <<Հայաստանի եվրոպացի բարեկամներ>> կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային հանձնել է <<Երախտագիտություն>> մեդալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք նաև

Back to top button