
Պարսկերենով լույս է տեսել Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ 1914-1919, անձնական հիշատակներ» գիրքը։ Այն Մեծ եղեռնի եւ բռնագաղթի օրերի մասին հեղինակի հուշագրությունն է։
Թարգմանությունն իրականացվել է Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի նախաձեռնությամբ՝ Ցեղասհանության 100- րդ տարելիցի շրջանակներում, հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը։
Թարգմանիչը Անդրանիկ Խեչումյանն է, որը մինչ այդ թարգմանել էր նաեւ Օտյանի «Ընկեր Բ, Փանջունի» վեպը։ Երգիծաբանի այս գործը շատ ջերմ էր ընդունվել իրանցի ընթերցողի կողմից եւ հրատարակվել երկրորդ անգամ։




