
Դիարբեքիրի (Տիգրանակերտի) սուրբ Կիրակոս եկեղեցին արժանացել է ԵՄ մշակութային ժառանգության մրցանակի , հայտնում է «Անատոլու» գործակալությունը
«Այս եկեղեցին պետք է հայտնի լինի ողջ աշխարհին»,- ասել է սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Երգյուն Այիկը։
Հայկական ճարտարապետական այս կոթողը կառուցվել է 1376 թվականին եւ վերականգնվել 2011- ին։ Այիկը ընդգծել է, որ ինքն ուրախ է, որ այն փրկվել է կործանմուից եւ նշել, որ վեց տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ կարելի է վերանորոգել։
«ԱՄՆ- ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Նիդեռլանդներից հայերը գալիս են այստեղ, այցելում եկեղեցի»,- ասել է Այիկը՝ նշելով, որ եկեղեցական համալիրը ներդրում է տարածաշրջանում զբոսաշրջանի զարգացման գործին։
ԵՄ մշակութային ժառանգության մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հունիսի 11- ին Օսլոյում։




