ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Պատերազմող երեք երկրների լիդերների հանդիպումը

Խճճված կացություն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում

Ուկրաինայի և Իսրայելի ղեկավարներ Վլադիմիր Զելենսկին և Բենյամին Նեթանյահուն ժամանել են Վաշինգթոն, որտեղ հանդիպում են ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ:

Մերձավոր Արևելքում և Եվրոպայում, ինչպես միշտ, խճճված քաղաքական կացություն Է: Իսրայելը և Միացյալ Նահանգներն ունեն ընդհանուր թշնամի հանձին Իրանի: Իսրայելը սարսափում Է Ամերիկայի և Իրանի կապերի բարելավման նույնիսկ տեսական հեռանկարից:

Ուկրաինան և Միացյալ Նահանգներն ունեին ընդհանուր թշնամի հանձին Ռուսաստանի, սակայն այսօր Վաշինգտոնը և Մոսկվան՝ մնալով սկզբունքային մրցակիցներ, այնուամենայնիվ բացահայտ թշնամիներ չեն:

Ուկրաինայի ոխերիմ թշնամին Ռուսաստանն Է, իսկ երբեմնի հուսալի դաշնակիցն Ամերիկան Էր, սակայն Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Վաշինգտոնի և Կիևի հարաբերություններում սառեցում Է նկատվում:

Եվրոպան մնացել Է Ուկրաինայի դաշնակիցը, բայց հիմա Էլ սառնություն Է Հին և Նոր մայրցամաքների հարաբերություններում:

Ինչ են Թրամփից ուզում Զելենսկին և Նեթանյահուն

Ամերիկան ցանկացած պահին կարող Է վերսկսել Իրանի ռմբահարումն, ինչին ի պատասխան Իրանը կհարվածի տարածաշրջանում ամերիկացիների և նրանց դաշնակիցների հենակետերին և Էներգետիկ կենտրոններին: Դե իսկ ռուսները և ուկրաինացիներն ամենօրյա ռեժիմով են իրար հարվածում:

Այդ ամենը, կարծես, քիչ Էր, հիմա Էլ իրանցիները սպառնում են պատասխանել ուկրաինացիներին Կասպից ծովում իրանական բեռնանավին հարվածելու համար: Կիևը պատասխանել Է, թե Ռուսաստանին հրթիռներ և անօդաչուներ վաճառող Իրանը չի կարող ներկայանալ անմեղ զոհ:

Նեթանյահուն և Զելենսկին Թրամփից նույն բանն են ուզում՝ զենք և քաղաքական աջակցություն: Բայց կան նրբություններ՝ Նեթանյահուն երազում Է, որ Թրամփը շարունակի պատերազմը, Զելենսկին Էլ երազում Է, որ Թրամփը ճնշում բանեցնի և ստիպի ռուսներին դադարեցնել պատերազմը:

Հարգանքի տուրք սենատոր Լինդսի Գրեմին

Երկու այցերի պաշտոնական առիթն Է՝ հրաժեշտ տալ սենատոր Լինդսի Գրեմին: Հարավային Կարոլինայից Սենատ ընտրված հանրապետական Գրեմը միաժամանակ և՛ Ուկրաինայի, և՛ Իսրայելի համոզված աջակիցն Էր, կոչ Էր անում չափազանց կոշտ քաղաքականություն վարել և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի նկատմամբ:

Նա վախճանվել Է հուլիսի 11-ին, մեկ օր անց Կիև կատարած այցից հետո: Կիևում հայտարարել են, որ սենատորի անժամանակ մահը մեծ կորուստ Է ագրեսորի դեմ պայքարող Ուկրաինայի համար:

Նեթանյահուն ասել Է, որ ԱՄՆ-ում կհանդիպի բարեկամ Դոնալդ Թրամփի հետ, դա կլինի նրանց 8-րդ հանդիպումը Թրամփի ընտրությունից հետո: Նրանք կքննարկեն երկկողմ  հարաբերությունները և, իհարկե, Իրանի թեման:

Ուկրաինայի և Իսրայելի լիդերների հետ Թրամփը, բնականաբար, առանձին Է հանդիպելու:

«Արտադրում ենք շատ զենք, հատկապես Patriot-ներ»

Դառնալով Իրանի թեմային, Թրամփն ասել Է, թե Ամերիկան շատ զենք ունի: Մի մեծ բաժին նախկին նախագահ Ջո Բայդենը փոխանցել Է Ուկրաինային, բայց հիմա պաշարները վերականգնվում են:

«Ուստի, արտադրում ենք և նոր գործարաններ ենք կառուցում, հատկապես Patriot-ներ ենք շատ արտադրում»,- ասել Է Թրամփը:

Ուկրաինան հայտնել Է, թե Ռուսաստանն Իրանին փոխանցում Է արբանյակային լուսանկարներ, «որոնց միջոցով իրանցիները Պարսից ծոցում կարող են թիրախավորել ամերիկացիներին»:

Թրամփի խոսքով, այդ տեխնիկան լավը չԷր, կարող են տալ Իրանին, որը սակայն, այսօր ոչ օդուժ ունի, ոչ ծովուժ, ոչինչ չի մնացել:

Կարդացեք նաև

Back to top button