ԿարևորՀասարակություն

Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկի 87 նոր ավտոբուս

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։

Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։

Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, նոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատ քաղաքում։

Տրանսպորտային միջոցների մի մասը հարմարեցված են հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով։

Կարդացեք նաև

Back to top button