ԿարևորՄիջազգային

Պուտին- Ալիեւ հեռախոսազրույց՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը այսօր հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկու երկրների հարաբերությունների կառուցողական բնույթը, ինչպես նաեւ կառավարությունների եւ ոլորտային գերատեսչությունների միջեւ երկխոսության ակտիվացումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական հարցերը քննարկելուց հետո առաջնորդներն ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը եւ կառավարությունների ու ոլորտային գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ղեկավարները նաեւ վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունն այսուհետ եւս ընդլայնելու պատրաստակամությունը։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազանգը եղել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Կարդացեք նաև

Back to top button