
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ հուլիսի 27-ից կարգելվի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը, քանի որ «պարզվել է՝ Հայաստանից Ռուսաստան մատակարարվող արտադրանքի պատրաստման համար օգտագործվել է վարակված անասնագլխաքանակից ստացված կաթ»։
«Հաստատվել են երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր՝ ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության ժամանակ, չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրված հավաստիացումներին, որ օգտագործվելու է տեղական հումք կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումք»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։




