
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։ «Axios» պարբերականին տված հարցազրույցում ամերիկյան առաջնորդն ընդգծել է, որ հարվածները կարող են դառնալ պատմության մեջ ամենամասշտաբայինը, թեև այդ հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Թրամփը նշել է, որ ծրագրվող հարձակումն իր ծավալներով կլինի աննախադեպ և ուժգնությամբ կգերազանցի նախորդ՝ «Էպիկական ցասում» գործողությանը։
Նրա խոսքով՝ ինքը մոտ է որոշման ընդունմանը, և ամերիկյան զինված ուժերը լիովին պատրաստ են դրան։ Խոսելով դաշնակիցների մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իսրայելը պատրաստ է միանալ գործողությանը իր առաջին իսկ խնդրանքից «երկու րոպե անց», թեպետ Վաշինգտոնն ունակ է գործել նաև միայնակ։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը որևէ վերջնաժամկետ չի նշել Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վերաբերյալ որոշում կայացնելու համար։




