Սպորտ

Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում

Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը և անցել կիսաեզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթել է Հայկ Մինասյանին և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթել է կորեացի մարզիկին և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կարդացեք նաև

Back to top button