
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է բացառիկ արժեք ներկայացնող որմնանկարի դրվագ, որը զարմացնում է իր գրեթե անխաթար պահպանված գունային շերտերով։
Գիտնականների նախնական գնահատմամբ՝ այն ստեղծվել է մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսին կամ VI դարի սկզբին։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը գտածոն գնահատել է որպես հայ-ֆրանսիական գիտական համագործակցության կարևոր ձեռքբերում՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվող հետազոտությունները շարունակում են նշանակալի արդյունքներ տալ։




