
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ավարտել է ելույթները ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, հայտնում է լրագրող Էռնան Կաստիլիոն։
Նրա խոսքով՝ Մեսսին 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից առաջ հանդերձարանում զգացմունքային ելույթ է ունեցել եւ թիմակիցներին հայտնել, որ դա իր վերջին խաղն է լինելու Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ խաղում Արգենտինան լրացուցիչ ժամանակում 0։1 հաշվով պարտություն էր կրել Իսպանիայի հավաքականից։
39-ամյա Մեսին 2023 թվականից հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայի Ֆուտբոլի գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբում։ Ավելի վաղ նա խաղացել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» եւ իսպանական «Բարսելոնայի» կազմում։ «Բարսելոնայի» հետ նա չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչպես նաեւ երեք անգամ դարձել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
Նա 2022 թվականի աշխարհի չեմպիոն է, աշխարհի առաջնությունների 2014 եւ 2026 թվականների արծաթե մեդալակիր, 2008 թվականի օլիմպիական չեմպիոն եւ Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024)։
Նա նաեւ «Ոսկե գնդակների» ռեկորդակիր է` նվաճել է այն ութ անգամ։




