ԿարևորՀասարակություն

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 1 անձ ձերբակալվել է

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 1 անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի, ևս մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում:

Կարդացեք նաև

Back to top button