
Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հասանելի է CBD COP17-ի պաշտոնական կայքը։
Այստեղ կգտնեք համաժողովի վերաբերյալ անհրաժեշտ և շարունակաբար թարմացվող տեղեկատվությունը, այդ թվում՝
- համաժողովի մասին ընդհանուր տեղեկություններ,
- Կապույտ (Blue Zone) և Կանաչ (Green Zone) գոտիների վերաբերյալ տեղեկատվություն,
- մասնակցության և գրանցումների ընթացակարգեր,
- միջոցառումների օրակարգեր,
- հարակից միջոցառումների և տաղավարների վերաբերյալ տեղեկություններ,
- նորություններ, օգտակար ուղեցույցներ, հաճախ տրվող հարցեր և այլ կարևոր նյութեր։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ կայքի մի շարք բաժիններ դեռևս գտնվում են համալրման և շարունակական թարմացման փուլում։ Առաջիկա շաբաթներին այն կհարստանա նոր բովանդակությամբ և օգտակար տեղեկատվությամբ՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների առաջընթացին զուգահեռ։
Եթե պատրաստվում եք մասնակցել համաժողովին կամ պարզապես ցանկանում եք հետևել աշխարհի կարևորագույն կենսաբազմազանության համաժողովի նորություններին, cop17yerevan.am-ը կլինի ձեր հիմնական տեղեկատվական հարթակը։




