ԿարևորՀասարակություն

33 վարչական իրավախախտում՝ «88» սուպերմարկետում. Երևանի քաղաքապետարանի ստուգումների արդյունքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում հուլիսի 14-ին իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում, հայտնում են քաղաքապետարանից։

Դրանք են.

16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառք,

11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառք,

1 դեպք՝ կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելը,

3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք,

2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում։

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ:

Կարդացեք նաև

Back to top button