
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս 2 ամսով։
Տնային կալանքի պայմանները մնացել են անփոփոխ։ Կարապետյանին արգելված է շփվել քրեական վարույթի շրջանակներում նախկին որոշումներով սահմանված անձանց հետ։
Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է 2025 թվականի հունիսի 19-ին, երբ նա երկու ամսով կալանավորվեց իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Ավելի ուշ գործին ավելացավ նաև փողերի լվացման հոդվածը։ 2026 թ. հունվարին նրա կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ 2026 թ. ապրիլին տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։




