Տավուշի սահմանամերձ Բերդավան գյուղում այսօր շինարարական աղմուկ է։ Պետական աջակցության ծրագրերով այստեղ ակտիվ բնակարանաշինություն է ընթանում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի քանի ընտանիք Բերդավանում արդեն սեփական տուն է ձեռք բերել։ Տնաշինական ծրագրերին զուգահեռ այստեղ փորձում են նաև գյուղի զբոսաշրջային հնարավորությունները զարգացնել․ վերականգնվում են 9-րդ դարի Ղալինջաքար ամրոցն ու հարակից խոնարհված եկեղեցին։ Ինչպե՞ս է ապրում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային եռանկյունում գտնվող Բերդավանն այսօր։
մեկ րոպեից էլ քիչ




