ԿարևորՔաղաքական

ԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը

Հայաստանի կառավարության` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալման ամրապնդման ուղղությամբ կատարվել են գովելի աշխատանքներ, իսկ այդ ռիսկերին հակազդելու ազգային քաղաքականություններն ու ռազմավարությունները գնահատվել են բավարար, նշված է Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի մարմնի` MONEYVAL-ի այսօր հրապարակած զեկույցում։

Զեկույցում նշված է, որ Հայաստանի իշխանությունների գնահատմամբ՝ փողերի լվացման հիմնական սպառնալիքները բխում են խարդախությունից, յուրացումից, կոռուպցիայից, հարկային հանցագործություններից, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից եւ կիբերհանցագործություններից։

Սակայն MONEYVAL-ը կոչ է անում առավել խորը վերլուծել արտաքին սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը եւ վիրտուալ ակտիվների հետ կապված վտանգները։ Այն նաեւ նշում է, որ անհրաժեշտ է բարելավել անշարժ գույքի ոլորտում ռիսկերի գնահատումը, ինչպես նաեւ օպերատիվ համագործակցության մեխանիզմները։

Կարդացեք նաև

Back to top button