ԿարևորՔաղաքական

Սահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասին

Սահմանազատման գործում որեւէ նոր զարգացում չկա, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում։ Նա ընդգծել է, որ անկլավների խնդիրը պետք է լուծել եւ դրանով շահագրգռված է նաեւ Հայաստանը` նկատի ունենալով Արծվաշենը։

«Հիմա ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք։ Ինչպիսի՞ն կլինեն լուծումները։ Դա արդեն քննարկման հարց է»,- շեշտել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ կա խնդրի երկու տարբերակ։ Մեկը, որ այդ տարածքները էքսկլավային կամ անկլավային կարգավիճակով մնում են, կամ կողմերը պայմանավորվում են համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ իրականացնում փոփոխություններ։

«Ես, օրինակ, այդ նրբությունը չէի նկատել, բայց աշխատանքի ընթացքում նկատեցինք, որ, օրինակ, Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ արձանագրված։ Սա շատ կարևոր նրբություն է։ Կարծում եմ` մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button