
Սան Մարինոյում այսօր կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի «Տրե Ֆիորի»- «Լարնե» հանդիպումը։ Այն կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Գլխավոր մրցավարը կլինի Արտեմ Գասպարյանը, օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանն ու Արման Հակոբջանյանը։ Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։
Video Assistant Referee` ՎԱՌ-ի սենյակում կաշխատեն Անգելոս Եվանգելոուն և Զավեն Հովհաննիսյանը։




